Լրահոս
Օրվա լրահոսը

Քեսաբի հայության կարիքները բազմազան են. ՍիվիլՆեթ

Մարտ 31,2014 20:10

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժնից պատասխանել են ՍիվիլՆեթի հարցերին՝ Լաթաքիայում ապաստանած քեսապահայերի մասին:

-Արդեն տասն օրից ավելի է, ինչ Քեսաբի հայերը տեղահանված են, և նրանց մեծ մասը ապաստանել է Լաթաքիայում: Ներկա պահին որո՞նք են առաջնային խնդիրները: Ի՞նչ քայլեր են արվել դրանց լուծման ուղղությամբ: Ովքե՞ր և ո՞ր կազմակերպություններն են հիմնական օժանդակություն տրամադրողները: Արդյոք կա՞ արտաքին օժանդակության խնդիր:

-Քէսապի տագնապի ստեղծումէն անմիջապէս յետոյ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին համար Քէսապի հայութեան ֆիզիքական ապահովութիւնը ու անոր կատարուելիք մարդասիրական օգնութիւնը դարձան առաջնահերթ կարեւորութիւն ներկայացնող խնդիրներ։ Առաջին հարցի գծով Վեհափառը պետական ու քաղաքական շրջանակներուն հետ մնայուն կապեր հաստատեց Վեհափառ Հայրապետին հետ, նաեւ կապեր հաստատեցին Միացեալ Ազգերու Կազմակերպութեան ներկայացուցիչները։ Այսպէս, Վեհափառ Հայրապետին հետ հեռաձայնային խորհրդակցութիւն ունեցաւ Ժեֆրի Ֆելթման Միացեալ Ազգերու Կազմակերպութեան ընդհանուր քարտուղարի քաղաքական հարցերու պատասխանատուն, ինչպէս նաեւ Անթիլիասի մայրավանք այցելեց Պան Քի Մունի ներկայացուցիչ Տելեկ Փլամպի։ Մարդասիրական գետնի վրայ Վեհափառ Հայրապետը Կաթողիկոսարանին կողմէ անմիջական օժանդակութիւն ղրկեց Լաթաքիա հաստատուած հայերուն, նաեւ Հալէպի մեր Ազգ. Առաջնորդարանը իր կարգին անհրաժեշտ օժանդակութիւնը կատարեց։ Եւ աւելին՝ Վեհափառ Հայրապետը կոչ ուղղեց մեր ժողովուրդի զաւակներուն նիւթապէս օգնութեան փութալու Քէսապի հայութեան։ Եւ որպէսզի այդ օժանդակութիւնները ըլլան աւելի կազմակերպ ու արագ, անհրաժեշտ է, որ անոնք կատարուին Կաթողիկոսարանի ճամբով՝ դէպի Լաթաքիա, ուր կազմուած է արդէն օժանդակութեան յանձնախումբ մը։ Ինչպէս Վեհափառ Հայրապետը երէկ իր խօսքին մէջ յիշեց, Քէսապի զօրակցութեան արտայայտութիւններ կը լսուին ամէն տեղ մեր ազգային կեանքէն ներս. սակայն անհրաժեշտ է, որ այդ զօրակցութիւնը գործնապէս թարգմանուի, որովհետեւ Լաթաքիոյ մէջ ապաստան գտած Քէսապի հայութեան կարիքները այլազան են ու բազմազան։

 

Մանրամասները կարող եք կարդալ` ՍիվիլՆեթ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31