Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունը կուսումնասիրի ՄԻՊ-ի զեկույցը

Մարտ 31,2014 19:55

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Օմբուդսմենի տարեկան զեկույցը, որտեղ նշված է նաեւ առողջապահության ոլորտում առկա թերացումների եւ խնդիրների մասին, նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ զեկույցը եւ դրանում բարձրացված բոլոր հարցերը կուսումնասիրվեն, որից հետո առողջապահության նախարարությունը հանդես կգա մեկնաբանությամբ: Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանը զեկույցում, մասնավորապես նշել էր, որ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաեւ մինչեւ 7 տարեկան երեխաները չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր:

Բավարար չի ֆինանսավորվել սոցիալապես անապահով անպտուղ զույգերի արտամարմնային բեղմնավորումը, որը միջինում կազմում է 3500-5000 ԱՄՆ դոլար: Արդյունքում հազարավոր անպտուղ զույգեր զրկվել են երեխա ունենալու հնարավորությունից: Մարդու կյանքին սպառնացող «ցրված սկլերոզ» հիվանդությունը դեռևս չի ներառվել  Կառավարության  որոշման այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում բուժման դեղերը տրվում են անվճար: Արդյունքում նման ծանր հիվանդությամբ տառապող անձանց համար այդ թանկ դեղերը հիմնականում հասանելի չեն լինում, եւ մի քանի այլ հարցեր:
ՄԻՊ-ը դրական զարգացումներ էլ է արձանագրել: Ըստ զեկույցի, էապես
կա­նո­նակարգվել եւ հստակեցվել է դեղերի որակի, արդյունավետության եւ անվտանգության նկատմամբ պե­տական վերահսկողությունը: Կապանի ԲԿ-ում եւ Երեւանի քաղաքապետարանի N 9 մանկական պոլիկլինիկայում ստեղծվել են երեխայի զարգացման վերականգնողական կենտրոններ:

Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու համար տեղադրվել է ռադիոկապ, որը, մասնավորապես, հնարավորություն է տալիս հրատապ դեպքերում ուղիղ կապ հաստատել խոշոր բժշկական կենտրոնների, 1-03 շտապ բուժօգնության ծառայության հետ եւ այլն:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31