Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու մանկավարժականը դրամական օգնություն կցուցաբերի քեսաբահայությանը ու դիմում-բողոք կհղի ՄԱԿ-ին

Մարտ 31,2014 19:51

Այսօր Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցած գիտխորհրդի նիստում Ֆիզդաստիարակության և զինվորական պատրաստվածության ֆակուլտետի դեկանի ու մի քանի ամբիոնների վարիչների ընտրության հետ համատեղ որպես օրակարգային հարց քննարկվել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի տարհանված բնակիչներին նյութական օգնություն հատկացնելը: Հանգանակություն կատարելու ցանկություն են հայտնել նաև բուհի անձնակազմն ու ուսանողները: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց բուհի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Աննա Մարտիկյանը: Նրա փոխանցմամբ, բուհը նյութական օգնությունից բացի պատրաստվում է բողոքի ակցիաներ, մոմավառություն, երթեր կազմակերպել ի պաշտպանություն քեսաբահայության, բացի այդ դիմում-նամակ հղել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը՝ հետևյալ բովանդակությամբ. «Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի հանրույթը դիմում է ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի 1948թ. և 1968 թ. նոյեմբերի 26-ի՝ «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի հիման վրա Թուրքիայի գործողությունները դատապարտելու որպես ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն և սկսելու միջազգային հետաքննություն Թուրքիային պատասխանատվության ենթարկելու նկատառումներով։

Թուրքիան, հանդիսանալով ժառանգորդը ցեղասպան Օսմանյան կայսրության, այսօր էլ ամեն կերպ դրսևորում է ընդգծված հայատյաց քաղաքականություն և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի հանրապետության, և՛ տարբեր երկրներում հայկական համայնքների ու գաղթօջախների հանդեպ։ Օգտագործելով Սիրիայում շարունակվող երեքամյա զինված հակամարտությունը, օգտվելով արևմտյան հանրության հիմնականում հակաասական դիրքորոշումից՝ Թուրքիան ոչնչացնում կամ իր կողմից հովանավորած ահաբեկչական խմբերի՝ Ալ-Քաիդայի և Ալ-Նուսրայի միջոցով էթնիկ զտումներ է իրականացնում Սիրիայի հայկական բնակավայրում։

Հայկական համայնքների ոչնչացումն ու հայկական բնակավայրերի գրավումը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայոց Ցեղասպանության շարունակում: Քեսաբ հայկական բնակավայրի վրա հարձակումը 2014 թվականի մարտի 21-ին այդ քաղաքականության ապացույցն է:

Նախապես լավ ծրագրավորված սցենարով, բազմաթիվ ահաբեկչական կառույցների զինյալներ Թուրքիայի ուղղակի հովանու ներքո հայաթափեցին Քեսաբը և շրջական հայկական բնակավայրերը՝ կրկնելով 1909թ. և 1915թ. իրականացրած ջարդերն այս նույն բնակավայրերում։ Թուրքիայի մասնակցությունն այս հարցում ապացուցման կարիք չունի, քանի որ առկա է այդ երկրի արտգործնախարարի գաղտնազերծված հեռախոսազրույցը ։

Դիմում ենք ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը աչք չփակե՛լ մարդկության դեմ կատարվող հանցագործությունների վրա, որպեսզի կանխվի ոճրագործությունների շարունակականությունը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. մասնակից says:

    Այսօր ԳՊՄԻ մի քանի ամբիոնների վարիչների ընտրություններից հետո տեղի ունեցան զավեշտալի դեպքեր:17 դեմ 34 կողմ և 2 անվավեր ձայներով պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ “ընտրված”(1992-ից մինչև հիմա) Ելենա Վարդանյանը դժգոհ լինելով այդքան շատ ԴԵՄ ձայներից սկսել է հարձակվել մասնակիցների վրա ու մեղադրել նրանց իրեն դեմ քվեարկելու համար:Իսկ հետո անցել է ուսանողներին մեղադրել ի դեմս ուսխորհրդի նարագահի,ով հանդգնել է մի քանի անգամ ամենակարող տիկինին ցույց տալ իր բացերը և թերությունները:Գիտենալով այս տիկնոջ և նրա ընտանիքի անդամների (բոլորը ինստիտուտում են աշխատում) բարքերը կառաջառկեմ բոլորին լինել համբերությամբ:Վհուկների որսը շարունակվում է…..

  2. Լավրետ Սարոյան says:

    Յաաաա, ՄԱԿ-ՈՒՄ գիտեք ոնց ազդվեցին գյումրեցի լիժնիկ, զառի վարպետի նամակից, հենց հիմի Քեսաբի հայության խնդիրները կլուծեն, որովհետև ոչ ավել ոչ պակաս Ապարն է գրել տվել տեքստը, հը աաա, բա ոնց ,ոնց էլ թուրքերը Ապարից չվախենալով մտան Քեսաբ, տես է դրանց

  3. ինստիտուտի նախկին աշխատակից says:

    1992 թ, Ելենա Վարդանյանը և նրա ամուսինը՝Ազատ Մաթևոսյան-Վարդանյանը ,ամբիոնի վարիչի թեկնածու Հակոբ Հակոբյանի ամձնագրի պատճենը վերցրել գնացել էին ԿԳ նախարարի մոտ բողոքելու,որ նա մի քանի ամիս հետո 65 տարեկան է դառնում և իրավունք չունի նորից իր թեկնածությունը առաջադրել……ինչքան իմացա Վարդանյան Ելենան 5-րդ անգամ ամբիոնի վարիչ ՝՝ընտրվեց՝՝ 64 տարեկան 11 ամսեկան և 29 օրական հասակում:Շնորհավոր:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31