Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Մի անվանեք Քեսաբում կատարվողը ցեղասպանություն». Ա1+

Մարտ 31,2014 19:37

Տեսանյութը, որում գրոհայինները գնդակահարում են ծնկի իջած տղամարդկանց, յութուբում տեղադրվել է մեկ օր ավելի շուտ, քան Թուրքիայի տարածքից ահաբեկիչները ներխուժեցին Քեսաբ։ Խոսքն այս օրերին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի մասին է։ «Փնտրելով գտա նաև այլ ապացույցներ, որ դա ուրիշ տեղ Ասադի սպայական կազմն է, որին գնդակահարել են»,- «Ա1+»-ին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ այս, ինչպես նաև նման այլ տեսանյութեր ու լուսանկարներ են ֆեյսբուքի հայ օգտատետերն այս օրերին ակտիվ տարածում՝ որպես Քեսաբում հայերի ցեղասպանության ապացույց։ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ օգտատերերը տարածում են առհասարակ «ինչ ձեռքի տակ ընկնում է»։

«Քեսաբի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեսանյութերը տարածելը և Քեսաբում կատարվածը ցեղասպանություն որակելը բերելու է հետևյալին. թուրքերը մի քանի օրից դեմ են տալու, որ հայերը սուտ տեղեկատվությունով աշխարհին լացացնում են, ու նույնն արել են 15 թվի վերաբերյալ։ Մի տարածեք չստուգված նյութեր ու մի անվանեք Քեսաբում կատարվողը ցեղասպանություն»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Մարտիրոսյանը։

«Ա1+»-ի հետ զրուցում նա նշեց, որ շատ դժվար է պարզել, թե արդյոք կա՞ն որոշակի ուժեր, որոնք նպատակ ունեն, որ հայերը հենց ցեղասպանություն բառը գործածեն Քեսաբի դեպքում։

«Շատ զգացմունքային թեմա է, միանգամից շատ դաժան կադրեր մտան, մարդիկ չեն կարողանում ինքնուրույն ստուգել (և դա մարդու գործը չի. դա պետք է անեն լրատվամիջոցները)։ Փաստացի այնպես ստացվեց, որ լրատվամիջոցներն էլ ընկան այդ ապատեղեկատվության ձեռքը, և ձնագնդի պես տարածվում է արդեն։ Թելը դժվար է գտնել, թե որտեղից է սկսվել, և երբ կավարտվի այս ամենը»,- ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետը։

Նա հավելեց, որ հենց Երևանում էլ ապրում են քեսաբահայեր, որոնք կապի մեջ են Քեսաբում ապրողների հետ, և հայաստանյան ԶԼՄ-ները Երևանի քեսաբահայերի միջոցով գոնե կարող էին ճշտել, որ Քեսաբում, բարեբախտաբար, զոհեր չկան։

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nver says:

    պ. Սամվել, եթե զոհեր չեն եղել ,ապա դրա պատճառն այն է ,որ հայերն ժամանակին փախան մնացածն դեպքերում եղեռնի դասական օրինակ է թուրքական ոճով ամոթ է մի պաշտպնեք գազանին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31