Lրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառող տեսագրությունը, որում հայաբնակ Քեսաբում զինյալները սպանում են 80 հայերի, իրական չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Ըստ նրա՝ դեռեւս օրեր առաջ Քեսաբում երեսուն մարդ էր մնում, հիմնականում տարեց մարդիկ, որոնք ինքնուրույն շարժվել չէին կարող: Սակայն այժմ նրանց եւս Լաթակիա են տեղափոխել:
Չափարյանն ընդգծել է, որ ներկայումս սիրիական բանակի զինծառայողները մարտնչում են Քեսաբի համար, սակայն դանդաղ են տեղաշարժվում, որպեսզի քաղաքը հնարավորինս քիչ վնասեն:
Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում