Լրահոս
Օրվա լրահոսը

Аспекты. Հայերը ուկրաինացիների կողքին են, ինչպես Նիգոյանն էր. Ուկրաինայի դեսպան Մանուկյան

Մարտ 31,2014 18:48

Մարտի 30-ին Կիևի Անկախության հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել Մայդանում զոհվածների քառասունքի կապակցությամբ:

Հայկական սփյուռքի ներկայացուցիչները և ուկրաինացիները մոմավառությամբ հարգել են նաև Սերգեյ Նիգոյանի հիշատակը: Հաղորդում է «Ասպեկտի» լրատվականը:

Միջոցառմանը ներկա էր նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը հայտնել է, որ Նիգոյանը գիտեր ինչի համար է զոհվում.

«Նա գիտեր ուր էր գնում, նա պայքարում էր Ուկրաինայի ազատության համար», – ասել է Մանուկյանը՝ նշելով, որ ինչպես Նիգոյանը բոլոր հայերը, որոնք ապրում են Ուկրաինայի տարածքում նույնպես կանգնած են ուկրաինացիների կողքին, – «Նրանք բոլորն ուզում են Ուկրաինան ազատ լինի, նրանք բոլորն ուկրաինացի ժողովրդի հետ են, նրանք ուկրաինացիներին համարում են եղբայրական ժողովուրդ և պատրաստ են Ուկրաինայի ազատության համար մինչև վերջ կանգնել նրանց կողքին»:

22-ամյա Սերգեյ Նիգոյանը Կիևում տեղի ունեցած բախումների առաջին զոհն էր, նա մահացել է 2014թ. հունվարի 22-ին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31