Մարտի 30-ին անսպասելիորեն տեղացած առատ ձյան հետևանքները մեղմելուն, ապաև վերացնելուն ուղղված Երևանի քաղաքապետարանի՝ կոմունալ տնտեսության, կանաչապատող ընկերությունների կատարած աշխատանքներին զուգահեռ, Երևանի բոլոր վարչական շրջաններում համատիրությունների աշխատակիցների ջանքերով և երևանցիների աջակցությամբ, վաղ առավոտից սկսած ձյունից մաքրվում են նաև բակային տարածքներն ու աստիճանահարթակները: Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև կանգառասրահների հարակից տարածքներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն