Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թուրքիան շատ ուղղակի ներգրավված է Սիրիայի իրադարձությունների մեջ». Սարգիս Հացպանյան

Մարտ 31,2014 18:27

«Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա շատ բացահայտ Թուրքիային աջակցում է հենց Սիրիայի քաղաքականության մեջ»,- այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Միացյալ Նահանգների՝ Թուրքիայի քննադատությունը փորձագետը ընդամենը դիվանագիտական խաղ է համարում, քանի որ կարծում է, ԱՄՆ-ի ցանկության դեպքում՝ Թուրքիան ոչ մի շարժ չի կարող անել:

«Իրանին ընդհանրապես մեկուսացնելու համար այդտեղ մնացել էր Սիրիան. Եթե Սիրիան ընկավ, Իրանի հարցեր լուծելը ամենահեշտն է լինելու, որովհետեւ ամբողջ կողմերից շրջապատված է Իրանը: Իսկ այն տարածքը, որտեղ նա կարողանում է իր խոսքն ասել Լիբանանն է եւ Սիրիայի իշխանությունները»:

Սարգիս Հացպանյանը նշեց, որ երբեք չի հասկացել վերջին 3-4 տարիների ընթացքում Ռուսաստանի երկկողմանի քաղաքականությունը, քանի որ այն համարում է հակառուսական: Նրա ենթադրությամբ՝ կատարվելիքի մասին ամենից առաջ գիտեր Ռուսաստանը, բայց նա սպասել է զարգացումներին, որից հետո՝ որպես աջակցություն, երեք ռազմանավ է ուղարկել Քեսաբի տարածք, որը եւ դիտվում է որպես Ռուսաստանի կողմից աջակցություն Սիրիային:

Պարոն Հացպանյանը հայտարարեց, որ քեսաբյան իրադարձությունների մասին բոլոր ձայնագրություններն ու տեսագրությունները վկայում են այն մասին, որ գործողության մասնակիցները թուրքալեզու են.

«Թուրքիան շատ ուղղակի ներգրավված է Սիրիայի ամբողջ իրադարձությունների մեջ, եւ սա արեւմտյան պետությունները գիտեն ամենից լավ, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը այդտեղ Թուրքիայի միջոցով գործողություններ կատարող պետություն է»:

Սարգիս Հացպանյանը զարմանում է Ֆրանսիայի լռության վրա, քանի որ նա որեւէ կերպ ցույց չի տվել իր անհանգստությունը հայկական համայնքի համար, եւ Ֆրանսիայի այդ չեզոքությունը հանցագործություն է համարում:

Փորձագետը նաեւ ոչ ադեկվատ է համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարության լռությունը, քանի որ կարծում է՝ բոլոր հանգամանքները կան, որ այդտեղ հայերը դիվանագիտորեն ներկա գտնվեն, նամանավանդ՝ երբ Քեսաբի բնակչության 1/3-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31