Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների գործելաոճը

Մարտ 31,2014 18:14

Մարտի 27-ին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության և մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի վերաբերյալ բանաձևին՝ հայտնվելով միևնույն շարքում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բելառուսը, Բոլիվիան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Կուբան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Զիմբաբվեն: Ի վիճակի չլինելով չեզոք դիրքորոշում հայտնել միջազգային հարաբերություններում՝ Հայաստանը ոչ միայն վերջնականապես զրկվեց ինքնիշխանությունից, այլև հավասարվեց աշխարհի բռնապետական, հակաժողովրդավարական պետություններին՝ անտեսելով  քաղաքակիրթ աշխարհի կողմից մեկուսանալու, վերջնականապես մերժված երկրների շարքին դասվելու սպառնալիքը:

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը տեղի ունեցածը որակելով՝ որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զիջման, ազգային շահերն այլ երկրների կամքին ենթարկեցնելու հերթական հակապետական գործողություն, խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների այս գործելաոճը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և Հայաստանի ազգային շահերը սպասարկելու միակ հնարավորություն համարելով գործող վարչակազմի հեռացումն իշխանությունից:
ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31