Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին

Մարտ 31,2014 18:11

     Ոլորտում  առկա թերություններն ու խնդիրները

  • Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքնե­րի չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին:
  • Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել  երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ:
  • Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պե­տա­կան ծրագրի վերաբերյալ, քանի որ պարզ չեն եղել երիտասարդ ընտանիքների ընտրության չափանիշները:
  • Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքին  ներգրավելու, և մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար:
  • Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման, ինչպես նաև նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

     Արձանագրված դրական զարգացումները

  • ՀՀ մարզերում 2013 թվականին կառուցվել և շահագործման են հանձնվել նոր մարզական բակեր, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում բակերում տեղադրվել են 60  խաղահրապարակներ՝ փոքր ֆուտբոլային դաշտերով, այդ թվում՝ 25-ը Երևանում:
  • Ազգային  սպորտային խաղերի պահպանման  և տարածման ուղղությամբ անցկացվել  է «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումը:
  • 2013 թվականի ընթացքում գրանցվել է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շահառուների թվի աճ:

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31