Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մարտի 31-ին Ղրիմ է այցելել: Աշխատանքային այցի ժամանակ որոշում է կայացվել Ղրիմի հարցերով նախարարություն ստեղծել: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Մեդվեդևի այցի կապակցությամբ բողոքի նոտա է հղել ռուսական կողմին, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
«Մեդվեդևի Ղրիմ կատարած այցը Ուկրաինայի ԱԳՆ-ի հետ չհամաձայնեցնելու համար ռուսական կողմին նոտա է հղվել», – ասել է Պերեբեյնիսը:
Ղրիմի ինքնավար հանրապետությունը Ռուսաստանի կազմի մեջ ներառելուց հետո ՌԴ կառավարության ղեկավարի այցը բարձրաստիճան պաշտոնյաներից առաջինն էր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ