Ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն Ֆինլանդիայում է:
Վաղը Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ Ստայկիում ավարտել է վերջին ուսումնամարզական հավաքը եւ արդեն մրցավայրում է:
Գլխավոր մարզիչը Aravot.am-ին փոխանցեց, որ գոհ է հավաքի ընթացքից եւ տղաների մարզավիճակից: «Վնասվածք ունեցողներ չկան եւ տղաները տրամադրված են մարտականորեն: Վաղը մրցագորգ մտնելու են 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը եւ 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը», – ասաց Արայիկ Բաղդադյանը:
Իսկ հարցին, թե աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի բացակայության պայմաններում ումի՞ց ավելի շատ սպասելիքներ ունի, գլխավոր մարզիչը պատասխանեց. «Մրցագորգը ամեն ինչ ցույց կտա»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ