Կրասնոդարցի ոսկերիչ Ռաֆայել Քոչարյանը վերջերս դարձել է Կարլ Ֆաբերժեի շքանշանների ասպետ, նրան նաեւ շնորհվել է գլխավոր վարպետի կոչում: Ռաֆայել Քոչարյանը հեղինակություն է Ռուսաստանի նկարիչների ու ոսկերիչների շրջանում, սակայն Հայաստանում նրա մասին քչերը գիտեն: Նա Հայաստանի ժողովրդական վարպետ է, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, ՌԴ վաստակավոր ոսկերիչ , ՅՈՒՆԵՍԿՕ-ի արվեստի գործիչների միջազգային ֆեդերացիայի եւ ՌԴ գեղարվեստական զինագործության միության անդամ: Ինչ վերաբերում է Պյոտր Կարլ Ֆաբերժեին, նրան ներկայացնելու հարկ չկա. ժամանակին վայելել է Ալեքսանդր III կայսեր հովանավորությունը, եղել է արքունական ոսկերիչ:
Ֆաբերժեի շքանշանների հայազգի ասպետ Ռաֆայել Քոչարյանը Aravot.am-ի հետ սկայպ-հարցազրույցում նշեց, որ ինքը ինչ էլ ստեղծի, անպայման հայկական կոլորիտը զգացվում է:
Ռաֆայել Քոչարյանի հետ զրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ