Քիչ առաջ ՍԴ-ում ավարտվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության դատաքննությունը: Կողմերի ամփոփիչ ելույթներից հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու:
ՍԴ նախագահ Գագիկ Հսրությունյանը հայտարարեց, թե «լուրջ չի լինի ասել, թե վճիռն այսօր պարզ կլինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ