Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում փողոցային բարիկադի գլխին կանգնողին՝ ըստ Կարեն Ավագյանի

Մարտ 31,2014 17:21

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ-ականների կողմից հնչող՝ մասնավորապես բարիկադներից խուսափելու մասին սպառնալիքներին:

Պատգամավորը պատասխանեց. «Բարիկադների մասին մեծ-մեծ խոսողներին ու բարիկադներով սպառնացողներին, վախենամ, հիասթափություն է սպասվում։ Հայաստանում չկա բարիկադների հասարակական պահանջ։ Նման պահանջ չկա անգամ բարիկադներով սպառնացողների հարազատ կուսակցությունում։ Իսկ այնտեղ եթե բարիկադների մասին էլ խոսում են, ապա թերևս միայն Վահե Հովհաննիսյան և Նաիրա Զոհրաբյան ԲՀԿ-ական թևերի միջև հասունացող բարիկադների։ Իսկ թե ինչ է սպասվում փողոցային բարիկադի գլխին կանգնողին, ես չէ, որ պետք է ասեմ. դա սահմանված է ՀՀ օրենսդրությամբ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Կեցցե հայոց հանճարեղ լակ ձուն:Հրաշք է, որ լակ ձվերը այս պետությունում ջրի երեսին են նեխում:

  2. Արտակ says:

    ԲՀԿ-ում թևեր չկան.. թևեր, այն էլ բազմաթիվ, կան ՀՀԿ-ում, որքան ներքին այնքան գզվռտոց կա, որ միայն իշխանության ղեկին լինելն է պահում այդ կուսակցությանը պայթելուց. իսկ բարկիադների մասին տարբեր կալիբրի ՀՀԿ-ականնների` հրահանգված հերթականությամբ կարծիքներ հայտնելը միայն ծիծաղ է առաջացնում և շեշտում, որ ԲՀԿ պատգամավորի հայտարարությունը ամենաուղիղ ձևով կպել է նշանակետին կամ ՀՀԿ-ականների ամենաթույլ տեղին. այլ կերպ ասած, բացահայտ խուճապը միանգամայն նկատելի է.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31