Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական փորձը Թուրքմենստանի համար կարող է լինել օգտակար

Մարտ 31,2014 17:20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-թուքմենական կրթական համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները՝ նշելով, որ այս ոլորտում բարեփոխումների հետևողական քաղաքականություն է իրականացվում: Ընդգծելով, որ Հայաստանի կառավարության համար կրթությունը համարվում է գերակա ուղղություն՝ Ա. Աշոտյանը վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտի համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնելու Հայաստան-Թուրքմենստան միջպետական հարաբերություններում: Նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրել է դեսպանին, որ Հայաստանում կարելի է ստանալ բարձրագույն մասնագիտական որակյալ կրթություն՝ համեմատաբար ավելի մատչելի գներով:

Դեսպան Գուրբաննազար Նազարովն իր հերթին շեշտել է, որ տպավորված է Հայաստանի կրթական համակարգի զարգացման տեմպերով, ուստի Թուրքմենստանը շահագրգռված է, որ Հայաստանի բուհերում ավելանան թուրքմեն ուսանողների թիվը, իսկ հայկական փորձը Թուրքմենստանի համար կարող է լինել օգտակար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջբուհական հորիզոնական կապերի զարգացմանը, համատեղ ուսանողական ու կրթաթոշակային ծրագրերի իրականացմանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31