Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կոչը ֆեյքերի մասին. «Ա1+»

Մարտ 31,2014 17:18

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խիստ անհանգստացած է Հայաստանի խորհրդարանում քննարկվող, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում փոփոխություններ ենթադրող օրինագծով։ Այս մասին նշված է կազմակերպության կայքում

Ըստ օրինագծի՝ լրատվամիջոցները պետք է պատասխանատվություն կրեն իրենց կայքերում տեղադրված մեկնաբանությունների, ինչպես նաև համացանցի այլ էջերից վերարտադրած բովանդակության համար։

Օրինագիծը մշակած խորհրդարանականները նշում են, որ իրենց նպատակն է պայքարել զրպարտող և վիրավորական առցանց մեկնաբանությունների դեմ, որոնց հեղինակներին խրախուսում է անանուն մնալու հնարավորությունը։

«Թեև խորհրդարանականների նշած նպատակը գովելի է, սակայն այս օրինագիծը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանում առցանց տեղեկատվության ազատության նկատմամբ»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Իոհան Բիհրը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31