Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համարժեք չի համարում միջազգային հանրության արձագանքը Քեսաբի դեպքերին:
Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց քաղաքագետը: «Ընդհանրապես, նմանատիպ ռազմաքաղաքական զարգացումների դեպքում համարժեք արձագանքը պետք է լինի կամ ուժային, կամ քաղաքական մակարդակով, այլ ոչ թե հայտարարությունների ձևով,- ընդգծեց Ս. Մինասյանը և հավելեց,- թեև Ռուսաստանի դիրքորոշումից շատ բան է կախված՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Սիրիայի այն հատուկ հարաբերությունները, որոնք, փաստորեն, թույլ տվեցին անցած տարի Սիրիայում խուսափել լուրջ տարածաշրջանային պատերազմից, այնուամենայնիվ, չպետք է անտեսվի նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի և արևմտյան մի քանի երկրների արձագանքը մեծամասամբ պայմանավորված է հայկական սփյուռքի, այնտեղ գործող կազմակերպությունների ճնշմամբ և ակտիվ գործունեությամբ»:
«Բայց այս պահին ինձ համար ավելի կարևոր է, թե ինչ արագությամբ սիրիական բանակը կկարողանա վերականգնել իր դիրքերը Քեսաբում, քան միջազգային հանրության կարծիքը»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, պարոն Մինասյանը նկատեց, որ Հայաստանը Քեսաբի դեպքերին անդրադարձել է ինչպես արտգործնախարարության, այնպես էլ խորհրդարանի մակարդակով, սակայն հարցն այն է, որ, ինչպես նշեց բանախոսը, այս պահին Քեսաբի հայությունը մտադիր չէ թողնելու Սիրիան և տեղափոխվելու Հայաստան կամ որևէ այլ տարածք: «Հետևաբար, Հայաստանի նպատակն է Սիրիայի իշխանությունների հետ միասին և միջազգային հանրության ուշադրությունը գրավելով՝ փորձել վերականգնել այն դրությունը, որը կար մինչև ընդհարումները: Այսինքն՝ եթե տեղի պայմանները՝ տները, ունեցվածքը և այլն, հնարավորություն են տալիս հայ բնակչությանը այնտեղ ապրելու, ապա պետք է շարունակել օգնել նրանց այդ գործընթացում,- ասում է քաղաքագետը,- իսկ եթե տեսնենք ռազմական գործողությունների շարունակություն կամ նեգատիվ զարգացումներ, այն ժամանակ Հայաստանի իշխանությունները պիտի դիմեն միջազգային հանրությանը՝ որևէ կերպ լուծելու այս հարցը»:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Միջազգային հանրությունը , գիշեր ցերեկ անքուն սպասում է, որ օգնի հային:Ցավակից է ու մտահոգ այնպես ինչպես հայը հայի հանդեպ: