Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, տեսախցիկներով են կահավորվել նաև Մանկական երկաթուղու և դեպի թունել տանող տարածքները: Բացի այս, նշված հատվածներում արդիականացվել է նաև գիշերային լուսավորության համակարգը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն