Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շաբաթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Առողջապահության վարչության պետը Կամսար Բաբինյանը զեկուցել է, որ նախորդ օրվա ընթացքում Շտապ օգնությունը սպասարկել է 583 կանչ, որոնցից միայն մեկն է եղել առատ տեղումներով պայմանավորված:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաև, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում մարտի 8-ից ի վեր քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 20225 կին: Կատարված տարբեր հետազոտություններից հետո վիրահատության է ուղեգրվել 1688 կին, որոնցից 533-ն արդեն վիրահատվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունը՝ ակցիայի ընթացքը պատշաճ ապահովելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն