Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է տեր կանգնենք միմյանց». Ազգային փոքրամասնություններ (Տեսանյութ)

Մարտ 31,2014 15:34

Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» կազմակերպությունը, Ասորական համայնքը եւ նրա «Աթուռ» Հայաստանի ասորիների միությունը, «Քուրդիստան» կոմիտե կազմակերպությունը Քեսաբում կատարվող դեպքերը դատապարտող հայտարարությամբ հանդես եկան:

Ըստ այդ հայտարարության՝ նրանք Քեսաբում տեղի ունեցածը գնահատում են ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք: Նրանք նաեւ կոչ են անում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ժառանգներին եւ ամբողջ միջազգային հանրությանը հայց ներկայացնել այսօրվա Թուրքիային՝ հայ ժողովրդի նկատմամբ անցյալում կատարած հանցագործության համար եւ վերադարձնել նրանց կողմից խլված պատմական եւ մշակութային եւ այլ արժեքները իրենց իրական տերերին:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատիդիսի խոսքերով՝ Քեսաբի դեպքերը տեղի են ունենում ոչ միայն ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, այլ նաեւ այն ժամանակ, երբ Թուրքիան խնդրում էր Հայաստանին ստորագրել հայ-թուրքական արարողակարգը, երբ Թուրքիան խոստանում էր հավիտյան եղբայրություն՝ ասելով, որ իրենք այլ թուրքեր են եւ իրենք պատասխանատու չեն իրենց նախնիների կատարած հանցագործության համար.

«Թուրքերը մեկ ավելորդ անգամ ցույց տվեցին, որ իրենք իրենց նախնիների հանցագործության համար պատասխանատու են. նրանք ապագա չեն ունենա, մինչեւ չզղջան: Նա մինչեւ այսօր ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ մարդասպան ազգություն է»:

Ասորական համայնքի ներկայացուցիչ, դերասան Ռազմիկ Խոսրոեւը խոստովանեց, որ Քեսաբի դեպքերի մասին խոսելիս պատկերացնում է  Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեական» պոեմը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քրդական համայնքի ներկայացուցիչ, «Քուրդիստան կոմիտեի» նախագահ Ժենյա Ամիրյանը նշեց, որ իրենք անհանգստացած են եւ դատապարտում են թուրք ազգին, նրա ղեկավարներին եւ միջազգային կառույցներին՝ հատկապես ՄԱԿ-ին.

«Այդ կազմակերպությունները չգիտեմ՝ ո՞ւմ համար են ստեղծված, ինչի՞ համար են ստեղծված եւ ինչքա՞ն կարող են շարունակել այս իրենց անգործունյա աշխատանքը»:

Նա կարծում է, որ քուրդ, հայ, ասորի, հույն ժողովուրդները պետք է համախմբվեն, քանի որ դա է թուրքական իշխանություններին հակահարված տալու միակ տարբերակը.

«Մենք պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնելու, մենք սատար ենք կանգնելու մեր ժողովուրդներին: Բավակա՛ն է, անցել է այդ թշվառ դարաշրջանի պատմությունը, մենք պետք է տեր կանգնենք միմյանց, մենք պետք է տեր կանգնենք մեր ժողովուրդներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31