Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. Բամբասանքի ոլորտը կարգավորողին Նոբելյան մրցանակ է հասնում

Մարտ 31,2014 15:25

Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն այսօր խորհրդարան էր եկել մի քանի գծանկարներով:

Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր լսումներ էին ընթանում «Վիրավորանքը և զրպարտանքը ԶԼՄ-ներում» թեմայով:

Լևոն Բարսեղյանը նշեց, որ գործող օրենսդրությունը բավարար կերպով կարգավորում է ԶԼՄ-ներում վիրավորանքի ու զրպարտանքի խնդիրը եւ ինքն իմաստը չի տեսնում եւս մեկ օրենքի գոյության:

Լսումների ժամանակ նախագծի հեղինակները թեպետ փորձեցին ներկայացնել նախաձեռնության մոտիվացիան`դաշտը կարգավորել, սակայն Լևոն Բարսեղյանի համար այն այդպես էլ անհասկանալի է. «Ես տպավորություն ունեմ, որ նախագծի հեղինակները ցանկանում են կարգավորել բամբասանքի ոլորտը, բայց այն չի կարգավորվում, որովհետև բամբասանքը մարդկային գործունեության ոլորտից է, եթե կարող եք կարգավորել բամբասանքի ոլորտը, Նոբելյան մրցանակ կարելի է տալ»: Նա նկատեց, որ բամբասանքը կարող է լինել զրպարտչական, վիրավորական, անշառ` նարդու բամբասանք, սուրճի բամբասանք, բայց այն անհնարին է կարգավորել:

Բանախոսը հավելեց նաեւ, որ եթե ինչ-որ մեկն ինչ-որ մեկին չի սիրում, ապա կարող է տվյալ մարդու լուսանկարով ու կենսագրությունով բացել 30 հատ կեղծ պրոֆիլ և տարածել, ինքնազրպարտչական նյութեր լցնել`լրատվամիջոցներն էլ օգտվում են:

Լևոն Բարսեղյանն ասածը պատկերավոր դարձնելու համար ցուցադրեց իր բերած բամբասանքը պատկերող գծանկարները: Նրա խոսքով՝ բամբասանքը ծնվում է սուր անկյուններում`շենքերի, տաղավարների, խոհանոցների անկյուններում, ուստի, ինքն առաջարկ ունի՝ կլոր գծագրել այսուհետ կառուցվող բոլոր շինությունները, որպեսզի չլինեն սուր անկյուններ ու հետևաբար, չծնվի բամբասանք: Բայց քանի որ խոսքն ու խոսելը մարդկային բնազդ ու կարիք է, ուրեմն պիտի լինեն ոչ վտանգավոր անկյուններ: Լեւոն Բարսեղյանն առաջարկեց, որ կլոր շենքերը ներքին անկյուններում բակեր ունենան, ինչն էականորեն կնվազեցնի բամբասանքը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանին դուր եկավ Լևոն Բարսեղյանի այդ հումորը. «Միշտ որ ասում են`տարածաշրջանային հումորը հնարավոր չէ ջնջել, դա փաստ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31