Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը`«ֆեյքերի մասին» նախագծի բացառիկության մասին

Մարտ 31,2014 14:35

«Ես չգիտեմ, այլ նախադեպ կա՞, թե՞ ոչ, երբ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը միասնական, միասին, համակարծիք են այս դաշտում փոփոխություններ կատարելուն: Սա իր տեսակով բացառիկ օրենսդրական նախաձեռնություն է, պլյուս եմ նշանակում, հինգ խաչով: Համամիտ եմ, բայց նաև դեմ՝ հնչած կարծիքների հետ, ինքս այն կարծիքին եմ, որ համացանցն այն ոլորտն է, որը մեզ համար նոր է, պետք է հասկանանք՝ ի՞նչ է ու այն կանոնակարգելն անհնարին եմ համարում, ոչ դեմոկրատական և այստեղ խոսքի ազատության հետ մենք խնդիր ենք ունենալու»,- այսօր «ֆեյքերի մասին» խորհրդարանական լսումների ժամանակ նախագիծն ընդհանուր առմամբ այսպես բնութագրեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը:

Արդեն նախագծի բուն`մասնագիտական քննարկումներին անցնելով, նակին լրագրողը համոզմունք հայտնեց, որ կեղծ տեղեկատվությունը 12 ժամ համացանցում մնալուց հետո հեռացնելը որևէ արդյունք, բացի նյարդերը քայքայելուց, չի տա:

Ինչ վերաբերում է մեկ այլ լրագրող`ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե նման նախագծի անհրաժեշտության մասին առաջարկով դիմել են հենց լրատվամիջոցների ղեկավարների, Մարգարիտ Եսայանը նշեց, թե ինքը կցանկանար անձամբ նրանցից լսել այդ մասին: «Շատ կուզեի լսել որևէ լրատվամիջոցի ղեկավարի կարծիք, որ այո, ինքը դիմել է, համամիտ է, որ դաշտը կանոնակարգվի: Այստեղ վիճելու, բանավիճելու խնդիր կա, և մենք պատրաստ ենք համոզել իրար: 9-րդ հոդվածի առաջին կետում, ինչի մասին խոսեց պարոն Ջհանգիրյանը, որ մարդը կարող է դիմել և այլն, ինձ համար հարցը բաց է մնում, որովհետև որպես նախկին լրագրող հասկանում եմ, որ եթե կեղծ տեղեկատվություն 12 ժամ պտտվում է ինտերնետում, և դրանից հետո հանելուց հետո դա զրո նշանակություն ունի, որովհետև այնքան է տարածվել, ճյուղեր տվել, որ դատական քաշքշուկը, որի մեջ պետք է մտնեմ, որպեսզի պահանջեմ հանել այդ կեղծ տեղեկատվությունը, ուղղակի ավելորդ նյարդեր, մահացու վտանգավոր կլինի իմ առողջության համար»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31