Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ժամանակների դոն Կիխոտն է». Շանթ Հարությունյանին ասպետի կոչում շնորհեցին

Մարտ 31,2014 14:30

«Դոն Կիխոտ» հիմնադրամն այսօր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին ճանաչել է տարվա ասպետ:

«Դոն Կիխոտի կերպարը առանձնանում է մյուս մեծություններից, առանց բացառության վայելում է բոլոր ժողովուրդների համակրանքը: Թույլին, թշվառին սատարելու անսահմանափակ բարությամբ օժտված կերպարը պատկանում է բոլորին…Մեր կարգախոսն է՝ մարդիկ մի վախեցեք մի քիչ դոն Կիխոտ լինելուց»,-նախքան ասպետի պատվոգիրը Շանթ Հարությունյանի որդուն հանձնելը իրենց հիմնադրամի մասին ասաց հիմնադրամի հիմնադիր Վարդան Վարդանյանը:

Նա նաեւ հետո ասաց, թե ինչու է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել, ասպետի առաջին կոչումը տվել Շանթ Հարությունյանին. «Շանթի հայտնի ընդվզումը ներկայումս Հայաստանում տիրող կարգերի, անարդարության, ժողովրդին ծայրահեղ վիճակի հասցրած վարչակազմի դեմ համահունչ է հիմնադրամի նպատակներին: Մեր հոգաբարձուների խորհուրդը Շանթ Հարությունյանին գնահատում է որպես իրական հերոս, մեր ժամանակների իսկական դոն Կիխոտ՝պայքարող հանուն ազատության, արդարության եւ ժամանակակից դեւերի դեմ»:

Շահեն Հարությունյանն էլ շնորհակալություն հայտնեց՝ վերցնելով հիմնադրամի պատվոգիրը եւ ասաց, որ այն բոլոր քաղբանտարկյալներինն է ու ասաց՝ վստահ է, որ նրանք շուտով ազատ կարձակվեն եւ կիրականացնեն հանուն ազատ, անկախ Հայաստանի ծրագիրը:

Հիմնադրամը Շանթ Հարությունյանին էր տրամադրել նաեւ հարյուր հազար դրամի պարգեւ, բայց Շանթ Հարությունյանի հանձնարարությամբ այն փոխանցվեց Շանթ եւ ազատություն հիմնադրամին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31