Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը կարող է պարտություն կրել նախագահական ընտրություններում». Թուրքագետ

Մարտ 31,2014 14:26

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Թուրքիայում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից, հայտնեց, որ շատ են եղել լցոնումները եւ այլ տեսակի խախտումները: Նրա խոսքերով՝ ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը բավականին պատրաստված էին եւ խախտումների մասին անմիջապես զեկուցում էին սոցիալական կայքերում:

Նշենք, որ քվեարկության արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարության և զարգացման կուսակցությունը»
հավաքել է մոտ 45 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիր «Ժողովրդական-հանրապետական կուսակցությունը»՝ 29 տոկոս, հայտնում է Итар-Тасс գործակալությունը:

Թուրքագետի փոխանցմամբ, ընտրությունների ժամանակ լցոնման համար նախատեսված քվեաթերթիկները հիմնականում բերվում էին պարկերով. « Ինչ-որ աննկատ կերպով բացում էին քվեատուփերը ու լցոնումներ էին անում: Կային մարդիկ, որոնք երկու-երեք պատրաստի քվեաթերթիկներով արդեն մոտենում էին ընտրախցիկին»:

Արտակ Շաքարյանը ծիծաղելի է համարում այն փաստը, որ կային շատ սիրիացի փախստականներ, որոնք մասնակցում էին ընտրություններին եւ որոնք հիմնականում ասում էին, որ ընտրում էին ԱԶԿ կուսակցությանը:

Ա. Շաքարյանը աննախադեպ է համարում այն փաստը, որ ձայների հաշվարկի պահին տեղի ունեցան էլեկտրականության անջատումներ.
«81 վիլայեթից 40-ում զարմանալիորեն հենց հաշվարկի ժամանակ էին անջատվում լույսերը»:

Թուրքագետը ասում է, որ այսօրվանից արդեն պետք է սկսել հետեւել Թուրքիայում նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքին եւ կարծիք է հայտնում, որ ընտրություններից հետո ավելի շատ ինքնավստահություն ձեռք բերած Էրդողանը պատժելու է ընդդիմադիր գյուլենականներին՝ Սիրիայի հարցում ինֆորմացիայի արտահոսքի պատճառով:

Նա կարծում է, որ առաջիկայում ավելի շատ կլինեն ինֆորմացիայի արտահոսքերը, որոնց շնորհիվ Էրդողանը կարող է պարտություն կրել այս տարվա նախագահական ընտրություններում. «Որովհետեւ, եթե այս ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցությունը տարավ հաղթանակ, Էրդողան անձը նախագահական ընտրություններում կարող է կրել պարտություն»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31