Մարտի 29-ին, ժամը 20.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի երկաթգծի մոտ վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Կարինե Աղաբաբյանին, որը տեղում մահացել է:
Մարտի 30-ին, ժամը 03.10-ին, բաժին է ներկայացել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն