Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն ծաղկած հոնենիներն այս տարի բերք չեն տալու

Մարտ 31,2014 13:55

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանին հարցրեցինք, թե մարտի 31-ի ցրտահարությունից Տավուշի մարզի այգիներն ի՞նչ վնասներ են կրել: Նա ասաց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտի այգիներում ծիրանենիները, վաղահաս դեղձենիները ծաղկել էին, ցրտահարության հետեւանքով դրանցից ակնկալվող բերքը սակավ է լինելու:

«Առաջիկա գիշերն ավելի ցուրտ է լինելու, մինուս 5-6 աստիճան, Աստված տա` այգիների բերքը շատ չտուժի»,-ասաց Վ. Սուքոյանը:

Տավուշի մարզում ծաղկած հոնենիները հայտնվել են ձյան 30 սանտիմետրանոց շերտի տակ, այդ ծառերն այս տարի բերք չեն տալու: Մարզի հարյուրավոր բնակիչներ իրենց այգիներում եւ անտառում հոն հավաքելով` այն վաճառում էին միրգ վերամշակող ձեռնարկությունների:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31