Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյանը կոչ արեց`հանել «ֆեյքերի մասին» նախագիծն ընդհանրապես

Մարտ 31,2014 13:30

«Լրագրողական կազմակերպությունները համարում են, որ օրինագիծն առհասարակ պետք է հանվի շրջանառությունից, քանի որ այս լուծումները, որ առաջարկում են նախագծի հեղինակները, տեխնիկական առումով անիմաստ են: Բայցի դա, դրանք վտանգավոր են ԶԼՄ-ների համար, խնդրահարույց են իրավաբանական առումով: Այն սպասելիքները, որոնք որ կապում են այս օրինագծի հետ, կարելի է կարգավորել գործող օրենսդրությամբ»,- այսօր, «ֆեյքերի մասին» հայտնի նախագծի վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ կարծիք հայտնեց Խոսքի ազատության եւ պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա օրինակ բերեց, որ կարող են դիմել տվյալ խմբագրություն, պահանջել, որպեսզի հեռացնեն տվյալ հրապարակումը, եթե չի հանվում, ապա կարող են դիմել դատարան:

Անդրադառնալով ինտերնետային կարգավորումներին, նա նշեց, որ այս առումով ցուցաբերում են շտապողականություն: Եվ օրինագծի համահեղինակի կողմից բերված օրինակները  առայժմ առաջին քայլերն են Եվրոպական երկրներում նույնպես:

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ օրինագծի հեղինակները հարցը միակողմանի են դիտարկել. «Տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական սեկտորի այլ ներկայացուցիչներ օբյեկտիվ քննադատությունը ընկալում են որպես զրպարտություն և դիմում են դատարան,ինչը հետագայում լուրջ խնդիր է լինում ԶԼՄ –ների համար»: Աշոտ Մելիքյանը հիշատակեց «Ժողովուրդ» օրաթերթի և գործարար Խաչիկ Խաչատրյանի դատական հայցը, երբ թերթը փաստերով ապացուցել էր, որ ընկերությունը ժամկետանց հավկիթներ է վաճառել, անգամ ՀՀ գյուղնախարարության կայքում այդ մասին գրվում է, սակայն, հրապարակումն ընկալվեց և վիրավորանք, և զրպարտություն ու ներկայացվեց երեք միլիոն դրամի պահանջ: «Հետևաբար, այն մարդիկ ովքեր քննադատությունը չեն կարողանում ընկալել ու ամեն ինչ սվիններով են ընդունում, զանգելու են խմբագրություն, պահանջելու են հանել»: Բանախոսի համոզմամբ, խմբագրություններն ամբողջ օրը բան ու գործները թողած ստիպված են լինելու ընկնել սուբյեկտիվ գնահատականների հետևից:

Աշոտ Մելիքյանը կոչ արեց շրջանառությունից հանել սույն նախագիծը, քանի որ այն մղելու է ինքնագրաքննության զարգացմանը:

Նախագծի համահեղինակ, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ նման նախաձեռնությամբ հանդես գալու իմպուլսը եկել է հեղինակավոր լրատվամիջոցների ղեկավարներից: Պատգամավորը անուններ չհրապարակեց, բայց նկատեց, որ այդ լրատվամիջոցների էջերում նման նյութեր չեն հայտնվում: Պատգամավորը հավաստիացրեց, որ նպատակը բնավ էլ լրատվամիջոցների նկատմամբ լրացուցիչ ճնշումներ կիրառելը չէ, այլ՝ դաշտի կարգավորումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31