Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին 2013 թվականի իր զեկույցում

Մարտ 31,2014 13:24

    Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

 

 

  • Ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը եղել է վիճահարույց և առաջացրել է մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ աշխատավարձի և կուտակած գումարի օգտագործման որոշակի սահմանափակում,  առանձին դեպքերում կուտակված գումարների ստացման անհնարինություն, պարտադիր կուտակային վճարների իրավական տեսակի անորոշություն, տարիքային տարբերակում: Մանրամասները՝ https://pashtpan.am/article/1144
  • Նվազագույն աշխատավարձը սահմանվել է 45.000 դրամ, որը նույնիսկ ավելի քիչ է, քան գոյատևելու համար մարդուն անհրաժեշտ ամսեկան նվազագույն գումարը (նվազագույն սպառողական զանբյուղը կազմում է մոտ 56.000 դրամ):
  • Բազմազավակ ընտանիքներին չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով մի շարք այդպիսի ընտանիքներ գտնվում են աղքատության եզրին:
  • Արհեստակցական միությունները հիմնականում կայացած չեն և չեն կարող արդյունավետ գործել, քանի որ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել դրանց կայացման ուղղությամբ: Արդյունքում անձանց աշխատանքային իրավունքները բավարար չեն պաշտպանվումգործատուների չարաշահումներից:
  • Բազմաթիվ են եղել դեպքեր, երբ աշխատողին չի տրամադրվել կնքված աշխատանքային պայմանագրի օրինակը, չի վճարվել աշխատավարձը, ապօրինի դադարեցվել է աշխատանքային խեղման համար վճարվող փոխհատուցումը և խախտվել են մի շարք այլ աշխատանքային իրավունքները:
  • Չեն մշակվել հստակ չափորոշիչներ, որոնք թույլ չեն տա գործատուին մարդուն ազատել աշխատանքից կենսաթոշակային տարիքին հասնելու պատճառաբանությամբ:
  • Եղել են դեպքեր, երբ Նախարարությունը, խախտելով օրենքը, սոցիալապես անապահով քաղաքացուն չի տրամադրել հասանելիք բնակարանը:
  • Օրենսդրական թերի կարգավորման և Նախարարության անարդյունավետ հսկողության արդյունքում խնամակալության և հոգաբարձության մարմինները պատշաճ չեն իրականացնրել իրենց գործառույթները, մասնավրապես` չեն իրականցվել երեխաների կյանքի հետազոտություններ, տնայցեր, ինչպես նաև հաճախ տրվել են սուբյեկտիվ եզրակացություններ:
  • Նախարարության անարդյունավետ գործունեության հետևանքով շարունակվում են չլուծված մնալ թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներին հայտնաբերելու և ապաստան տրամադրելու, մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու,հաշմանդամություն ունեցող երեխաների որդեգրման հարցերը:
  • Շարունակվում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը, քանի որ նույնիսկ նոր օրենքով նրանց համար չնախատեսվեցին բավարար պարտադիր աշխատանքի տեղեր:
  • Թերի օրենսդրության պատճառով մի շարք աշխատողների չի հատուցվել աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պատճառված վնասը:
  • Սահմանվել է թաղման նպաստի նոր ֆիքսված չափ` 200.000 դրամ, որը շատ ավելի քիչ է, քան սահմանված է եղել նախկինում: Արդյունքում՝ պակասել է կենսաթոշակառուների մահվան դեպքում նրանց ընտանիքի անդամներին վճարվող թաղման նպաստի չափը, որը նախկինում կազմել է կենսաթոշակի 25-ապատիկը:
  • Օրենսդրական թերի կարգավորումների հետևանքով մարդիկ չեն կարողացել օրինական լիազորագրով ստանալ իրենց ազգականների նպաստները:
  • Օրենքների միջև առկա հակասությունների հետևանքով կենսաթոշակառուի մահվան դեպքում իր հարազատները հիմնականում չեն կարողացել որպես ժառանգություն ստանալ հանգուցյալին չվճարված կենսաթոշակը:
  • Առանձին դեպքերում՝ Նախարարությունը մերժել է օտարերկրյա նոտարների և Հայաստանի դեսպանության հյուպատոսների վավերացրած լիազորագրով հաշմանդամության կենսաթոշակ տրամադրելը՝ խախտելով օրենքը և Սահմանադրական դատարանի որոշումը:
  • Օրենքով չեն սահմանվել և «մասնագիտական աշխատանքային ստաժ»-ին չեն հավասարեցվել «մասնագիտական ստաժ» ու  «գիտամանկավարժական ստաժ» հասկացությունները, ինչի հետևանքով մի շարք անձինք կարող են զրկվել այն արտոնություններից,որոնք նախատեսված են մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց համար (oրինակ՝ աշխատանքի ընդունվելիս, կենսաթոշակ ստանալիս և մի շարք այլ դեպքերում):

 

 Հիմնավորումներն ու մանրամասները

   Արձանագրված դրական զարգացումները

  • Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ոլորտում իրավասու մարմինների համար հաշմանդամության որոշման չափորոշիչներ են նախատեսվել:
  • Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը իրականացրել է մասնագիտացված 3 մանկատների 136 մասնագետի և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող այլ հաստատությունների` 226 մասնագետիվերապատրաստումներ:
  • Երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու և խնամատար ընտանիք տեղավորելու նպատակով «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելուծառայություններ /բեռնաթափում և կանխարգելում/»  ծրագրի շրջանակներում Լոռու մարզում 25 երեխայի մուտքը հաստատություններ կանխարգելվել է, իսկ 25 երեխա հաստատություններից վերադարձել է ընտանիք:
  • Մշակվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման մեթոդաբանություն` ըստ նրանց ախտորոշումների, ախտաբանական  վիճակների և հիվանդության ծանրության աստիճանի` նախատեսելով նաև տեղեկատվության էլեկտրոնային եղանակով պահպանման և վարման մեխանիզմներ:

 

Պաշտպանի աշխահակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31