«Քաղաքացին կարող է դիմել դատարան, եթե նախօրոք նա դիմել է լրատվամիջոցին եւ պահանջել է հեռացնել, լրատվամիջոցն էլ չի հեռացրել… թող այդ դեպքում քաղաքացին դիմի դատարան`լրատվամիջոցից էլ ստանա, պատասխանատուն լինի լրատվամիջոցը»,- անհայտ օգտատիրոջ կողմից կատարված գրառումների ժամանակ, եթե այն վիրավորանք կամ զրպարտություն է պարունակում, խնդրի լուծումը նախագծի համահեղինակ Գագիկ Ջհանգիրյանն այսպես է պատկերացնում: Իր տեսակետը նա այսօր բարձրաձայնեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ կազմակերպված լսումների ժամանակ:
Նախագծի նման խմբագրմամբ, մտահոգությունը, որ սա լրացուցիչ մահակ է լրատվամիջոցների դեմ, Գագիկ Ջհանգիրյանը համարում է, որ կվերանա:
Նրա այդ դիտարկմանը չհամաձայնեց Ալեքսանդր Արզումանյանը: Նա տեղից դիտարկում արեց, որ 21-րդ դարում ենք ապրում, ինչի՞ մասին է խոսքը: Ջհանգիրյանը հակադարձեց. «21-րդ դարում էլ վիրավորել եւ զրպարտել չի կարելի»: Ընդհանրապես, Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ զրպարտության եւ վիրավորանքի քրեաիրավական ինստիտուտը, որը երկու հատված ուներ`հանրային եւ մասնավոր մեղադրանքի, միատեղել եւ տեղավորելն են քաղաքացիաիրավական դաշտում ու հիմա ունենք այն, ինչն ունենք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ