Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տեղեկությունները Լաթաքիայից. karabakh-life.am

Մարտ 31,2014 12:11

Karabakh-life.am-ը զրուցել է Լաթաքիայում շտապ օգնության և վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանի հետ:
-Ի՞նչ տեղեկություններ կան այս պահի դրությամբ Քեսաբից: 

– Ուղիղ կապ չունենք Քեսաբի հետ, որովհետև չի գործում հաղորդակցման ոչ մի միջոց: Բայց տեղյակ ենք, որ մեր տները թալանված են, թուրքերը բեռնատար մեքենաներով են կրում քեսաբահայերի ունեցվածը և արդեն վաճառքի են հանել Թուրքիայի սահմանակից բնակավայրերի շուկաներում: Իսկ ահաբեկիչների առաջխաղացումը կասեցված է սիրիական բանակի կողմից:

– Զոհեր եղե՞լ են:

-Ոչ: Քեսաբից տեղահանվել է շուրջ 800 ընտանիք, որից 600-ը հայերի ընտանիքներ են : Առաջին մի քանի օրը ապաստանեցին Լաթաքիայի հայկական եկեղեցում: Այժմ տեղավորվել են տեղի հայերի , հեռու –մոտիկ բարեկամների տներում: Եկեղեցում ապաստանածների թիվը կամաց-կամաց նվազեցավ: Նրանց օգնություն են ցուցաբերում թե պետական մակարդակով, թե անհատ բարերարներ՝ այն ամենով, ինչ գաղթականին անհրաժեշտ է:

Մեծ օգնություն է ցուցաբերել Կիլիկիո կաթողիկոսությունը ի դեմս Արամ Ա կաթողիկոսի: Օգնել է նաև Լիբանանի ՀԲԸՄ, Ամերիկայի, Կանադայի, Ֆրանսիայի և այլ երկրների հայ համայնքները:

Այս պահի դրությամբ, մենք միայն տեղեկություն չունենք այն հայերի մասին, ովքեր չլքեցին Քեսաբը: Նրանք քիչ թիվ են կազմում, բայց, միևնույն է , անհանգստացած ենք, որովհետև չունենք ոչ մի տեղեկություն՝ գերեվարել են, սպանվել են, թե ողջ-առողջ են:

-Նրանք մնացել են պայքարելո՞ւ:

-Ոչ , նրանք հիմնականում, տարեց կին ու տղամարդիկ են, որ չցանկացան լքել իրենց օջախները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31