Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ֆեյքերի» գործունեության համար լրատվամիջոցները պատասխանատվության չեն ենթարկվի

Մարտ 31,2014 11:51

«Նախագծի հեղինակները խնդիր չեն դրել սահմանափակել ԶԼՄ-ների գործունեությունը, այլ առկա խնդիրները մտցնել, ողջամիտ, բալանսավորված դաշտ»,- այսօր խորհրդարանում մեկնարկած լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն`անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծին: Խոսքը հայտնի «ֆեյքերի» մասին նախագծին է վերաբերվում: Հիշեցնենք, որ նախագծի հեղինակներն են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը:

Նախնական քննարկումների ժամանակ, ըստ Դավիթ Հարությունյանի, ակնհայտ էր, որ ոչ բոլորն են հասկացել դրված հիմնական խնդիրները, քանի որ քննարկումներն այլ ուղով են գնացել, քննարկվել են նախագծում տեղ չգտած նորմեր, շատ նորմեր թյուրընկալվել են:

«Նախագիծը չի հավակնում լուծել ինտերնետի կիրառման հետ կապված առկա հիմնախնդիրները: Նախագծի`շրջանառության մեջ դնելը չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է, այսպիսով սկսվում են քննարկումները լայն, շահագրգիռ զանգվածների հետ»,- ասաց Դավիթ Հարությունյանը`հավելելով, որ այս լսումների հիմնական նպատակն է ուսումնասիրել ոլորտում միջազգային փորձը, Քանի որ ինտերնետային լրատվամիջոցների եւ սոցցանցերի սրընթաց զարգացումը ստիպել է քննարկել դրանցում առկա վիրավորանքներն ու զրպարտությունները:

Լսումների ժամանակ ներկայացված էր նախագծի լրամշակված տարբերակը, որում մասնավորաբար, ասվում է. «Այն դեպքում, երբ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, հայցվորը տեղեկատվությունը հրապարակային ներկայացնողի կամ լրատվական գործունեություն իրականացնողի դեմ կարող է դատարան դիմել միայն այն դեպքում, երբ ապացուցվում է, որ անհնար է գտնել վիրավորանք կամ զրպարտություն տարածած անձի դեմ դատարան դիմելու համար բավարար տվյալներ»:

Ֆեյքերին վերաբերվող երկու կետերը, որոնք լրատվական հանրության կողմից ընկալվեցին ազատ խոսքի եւ ԶԼՄ-ների ազատ գործունեության սահմանափակում, հանվել են նախագծից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31