Արարատի մարզի Նոյակերտ գյուղի բնակիչ Ռաֆիկ Պողոսյանն արդեն հույս չունի, որ իր մեկ հեկտար ծիրանի այգուց ամռանը բերք կքաղի. «Ամբողջը ցուրտը տարել ա»: Նա նշում է, որ գյուղացիներով պատրաստվում էին ցրտին հակազդել մարտի 30-ի լույս 31-ի գիշերը, ինչպես հաղորդել էին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, սակայն խաբվեցին. «Ծխահարության պատրաստություն տեսել 31-ի գիշերվա համար, էն էլ 29-ին ու 30-ին եղավ, արդյունքում գյուղում բոլորը տուժել են: Իմ մի հեկտար ծիրանն է տուժել, ջերմոց էլ ունեմ 2 հեկտար, լոլիկ եմ աճեցնում, էդ այգին էլ է մեծ վնասներ կրել: Իսկ ժողովրդի խաղողի, ծիրանի, շլորի ու նուշի այգիները ամբողջովին ցրտահարվել են: Մարդիկ լոբի են ցանել, դրանք էլ են ցրտահարվել: Էս ամենը խի՞ եղավ, որովհետև մեզ խաբեցին` սխալ նշելով ցրտահարության օրը»,- «Ա1+»-ին ասաց ֆերմերը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ