Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Ալեքսանդր Ազատի Սարգսյանը որևէ առնչություն չունի «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ

Մարտ 31,2014 11:13

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանը որևէ առնչություն չունի խախտումների արձանագրման կենտրոն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ: Նա երբևէ չի հանդիսացել և չի հանդիսանում հիշյալ ընկերության հիմնադիր, մասնակից: Չի իրականացրել և չի իրականացնում ընկերության կառավարման որևէ գործառույթ:

Շրջանառվող տեղեկություններն առ այն, թե ընկերությունը պատկանում է Ա. Սարգսյանին, իրականությանը չեն համապատասխանում, դրանք մտացածին են և կեղծ:
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն իր գործառույթներն իրականացնում է ՀՀ ԿԱ ոստիկանության ««Ճանապարհային ոստիկանություն»« ծառայության և ««Սեքյուրիթի Դրիմ»« ՍՊ ընկերության միջև 2011թ. հունիսի 13-ին կնքված պայմանագրի շրջանակներում:
Հանրությանը հետաքրքրող՝ գանձված տուգանքների 70 տոկոսը ընկերությանն ուղղվելու երևույթը իրականում հետևյալն է. ընկերության կողմից կատարված ներդրումների ծավալը շուրջ 5 300 000 000 ՀՀ դրամ է, որի վճարումը իրականացվել է, համակարգի շահագործման արդյունքում փաստացի գանձված գումարների 70 տոկոսից: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը, ընկերության կողմից ներդրած գումարները անվերապահորեն վճարելու պայման չի ընդունել, այլ ընկերության կատարած ներդրումների դիմաց վճարումը իրականացնում է այդ համակարգի արդյունավետ շահագործումից ստացված գումարների 70 տոկոսից: Բնականաբար, ներդրված համակարգի ոչ արդյունավետ շահագործման բացասական ռիսկը կրել և կրում է ընկերությունը:

Հետագայում, 01.12.2013թվականից, ՀՀ ԿԱ ոստիկանության ««Ճանապարհային ոստիկանություն»« ծառայության նախաձեռնությամբ, տոկոսային հարաբերակցության չափը փոփոխվել է՝ դարձել է հիսուն տոկոս, որն ուղղվում է «Սեքյուրիթի Դրիմ»ՍՊԸ-ի կողմից կատարված ներդրումների, տեղադրված և սպասարկվող համակարգերի պահպանման, վերանորոգման, շահագործման և արդիականացման ծախսերի ապահովմանը:

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Դ. Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Արշակ says:

    Ճիշտա, Երևան սիթին էլ Սամվել Ալեքսանյանինը չի, Հարսնաքարն էլ Հայրապետյանինը չի… Էդ մարդիկ բիզնեսմեն չեն հո, պատգամավոր են չէ՞

  2. Լեյլա says:

    եղավվվվվվվվվվվվվվվվ…..մենքել հավատացինք Սաշիկ Սարգսյանին ու այդ ընկերության դրածո տնօրենին:

  3. Hovhannes says:

    Հետաքրքիր է թե ինչու այս տեղեկատվությունը հանրությանը չի տրամադրվում սկզբից.
    Գաղտնի է պահվում: և երբ արդեն դառնում է սոցիալական պայթյունի վտանգ չքմեղանում են «հարգելի պատճառներով»

  4. Armine G says:

    «Ինչո՞ւ Ճշմարտությունը միշտ կբռնաբարվի:» Հակոբ Պարոնյանը այս հարցին պատասխանել է. «Քանզի այն մերկ է և գեղեցիկ:»
    Իսկ Հայաստանում ճշմարտությունը առավել ևս մերկ է ու ավելի գեղեցիկ քան այլուր:

  5. Վահան says:

    տակն էլ գրեք պապայիս արեւ, կամ ազնիվ պիոներական, ճիշտ եմ ասում… Սաշիկինը չի, Միշիկինն ա, Միշիկինը չի Յաշիկինն ա….ինչ տարբերություն…կարեւորը, որ էդ թայֆից մեկնումեկինն ա….5 300 000 000 ՀՀ դրամի ներդրում….ի՞նչ…5 միլիա՞րդ….ու որտեղից Սեքյուրիթի դրիմին էդ փողերը….ի՞նչ գործունեությունից են դրանք գոյացել, ինչքա՞ն հարկ է մուծվել դրանք ստեղծելու դիմաց……5 միլիարդ դրամ……ու նենց համոզված էիք, որ հետ եք բերելու էդ փողերը….բա որ մեր վարորդները էնքան կարգապահ լինեն, որ ոչ մի տուգանք չգա, ո՞նց եք անելու…..ո՞ւմից եք ուզելու էդ 5 միլիարդը…….խի ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման հսկումը կարա բիզնես լինի՞ ու ինչ-որ ընկերություն էլ 5 միլիարդ ներդնի՞: Պարզից պարզ ա, որ նման գումարներ կարա մենակ պետբյուջեից ներդրվի ու սաշիկի, միշիկի կամ յաշիկի կողմից էլ յուրացվի: Նույն տրամաբանությամբ կարա՞մ ես էլ ինչ-որ բակում, փողոցում արագաչափի նման մի բան դնեմ ու փող հավաքեմ: Հը՞: Իհարկե չեմ կարա: Ու ճիշտ ա, որ չեմ կարա: Բայց չգիտես ինչու, դա չի վերաբերվում սեքյուրիթի դրիմին, պարկինգ սիթի սերվիսին ու դրանց նմաններին:

  6. Արտակ says:

    “…տոկոսային հարաբերակցության չափը փոփոխվել է՝ դարձել է հիսուն տոկոս”,- սրանից էլ լավ խոստովանությու՞ն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31