Այս պահին ՍԴ-ում շարունակվում է մարտի 28-ին մեկնարկած ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննությունը, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը:
Հարցերին պատասխանում է ԿԲ ներկայացուցիչ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: ՍԴ նախագահներն ու անդամները բավականին կոշտ ու սուր հարցեր են հղում Ներսես Երիցյանին: Մասնավորապես ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հարցրեց. « ՀՀ ԿԲ-ի կողմից և այլ պետական կառավարման մարմինների կողմից կարո՞ղ եք ինձ ասել ՀՀ սահմանադրությամբ կամ ԿԲ-ի օրենքով որտե՞ղ է գրված լիազորություն տալ ՍԴ-ի` աշխատակարգային որոշումը մեկնաբանել կամ պարզաբանել, որ ԿԲ-ն դա արեց և հայտարարություն էլ տարածեց»:
Ֆելիքս Թոխյանը նկատի ուներ ՍԴ աշխատակարգային որոշմանը հաջորդած` ԿԲ-ի տարածած այն հայտարարությունը, որտեղ, մասնավորապես նշված էր. «ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:
Ներսես Երիցյանը պատասխանեց. «Մեր պրոֆեսիոնալ ենթադրությունների առումով հայտարարություն ենք արել իրավիճակը կարգավորելու համար: ԿԲ-ն իրեն ոչ մի վերապահում չի վերապահել մեկնաբանել կամ պարզաբանել ՍԴ որոշումը: Մենք կրում ենք պատասխանատվություն մեր հայտարարությունների համար, քանի որ ԿԲ-ն հեղինակավոր մարմին է և նրա հայտարարությունները որոշակի ազդեցություն են ունենում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կանեն, կանեն…Դրանք գող անպետք մարդիկ են….Մեջբերում ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ ֆիլմից