Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում է

Մարտ 31,2014 10:43

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի, ժամը 9.30-ի դրությամբ, Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն, ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, ինչը դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում (Ապարան, Մաստարա, Արթիկ, Սպիտակի ոլորաններ, Հրազդան) վտանգավոր է դարձնում մեքենաների երթևեկությունը: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հիշեցնենք, որ նախորդ գիշերվանից հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում և հանրապետության ճանապարհներին:

Տեղացած ձյունը բարդություններ էր ստեղծել ճանապարհային երթևեկության համար. դժվարանցանելի էին Երևանի փողոցներն ու մարզային ճանապարհները, մասնավորապես` Երևան-Գյումրի, Երևան–Վանաձոր ուղղությունները, իսկ Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհին առկա էր ճանապարհահատվածի փլուզում և ավտոմեքենաների կուտակում:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները մարտի 30-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայության էին անցել և´ մայրաքաղաքում, և´ մարզերում. վերահսկվում էին փողոցներն ու ճանապարհները, պահակակետեր էին գործում վտանգավոր ճանապարհահատվածներում, ոստիկանները համակարգում էին ճանապարհաշինական բրիգադների և ձնամաքրիչ տեխնիկայի աշխատանքը, օգնում ձյան տակ մնացած մեքենաների ուղևորներին, կազմակերպում նրանց տարհանումը, անհրաժեշտության դեպքում` մոտակա բնակավայրերում ժամանակավոր օթևանի տրամադրումը:

Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը շարունակվում է:
Վարորդներին կրկին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31