Մարտի 31-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին` բենզալցակայանի մոտակայքում, տեղացած առատ ձյան հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 454 ԼՏ 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Մ., ծնվ. 1967թ.):
***
Մարտի 31-ին, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում մերկասառույցի հետևանքով մեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ «BYD» մակնիշի 63 0U S15 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է Արամ Խաչատրյան փողոցի թիվ 6 շենքի բակում:
Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից:
***
Կարդացեք նաև
Մարտի 31-ին, ժամը 00.08-ին քաղաքացի Գ.-ից ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով իրեն պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Ջրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի սկզբնամասում:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Պարզվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Վերին Ջրաշեն-Նուբարաշեն հին ավտոճանապարհին:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 35 VS 134 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Բ. Ա.):
ԱԻՆ