ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:
Դժվարանցանելի են միջպետական նշանակության Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի ճանապարհահատվածը և հանրապետական նշանակության Հոռոմ – Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը:
Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության լրատվական ծառայություն