Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Վանաձորում ավարտվել է հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են նաեւ Արցախի ուժեղագույն սամբիստները:
Երկու օր տեւած պայքարի արդյունքում ինը քաշային կարգերում հաղթող ճանաչվել են. 52 կգ՝ Տիգրան Կիրակոսյան, 57`Մաքսիմ Մանուկյան, 62`Արթուր Սահակյան, 68` Մարտին Միրզոյան, 74` Վաչիկ Վարդանյան, 82` Մհեր Կարապետյան, 90`Էդիկ Պետրոսյան, 100՝ Էդուարդ Հակոբյան, +100՝ Էդուարդ Դավթյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ