Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի հավակնորդների մրցաշարը, որն այսօր Լեւոն Արոնյանը եզրափակեց նոր պարտությամբ: Հայաստանի լավագույն շախմատիստը սպիտակ խաղաքարերով պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին եւ գրեթե ամբողջ մրցաշարի ընթացքում երկրորդ տեղում ընթանալուց հետո ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 6,5 միավորով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessnews.com-ի
Կարծում եմ ՀՀ շախմատի ֆեդերացիան խորհելու տեղ ունի, քանի որ, ցավոք, սխալները կրկնվում են: Արոնյանի հաջողությունները ոչ միայն կերջանկացնեն բոլորիս, այլև այն կունենա ռազմավարական նշանակություն մեր Հայրենիքի համար: Այդ աշխատանքը պետք է կազմակերպել շատ խելացի և հեռանկարի կտրվածքով: Մեր երկրում պետք է լինեն հովանավորներ, որոնք կարող են օժանդակել Արոնյանին, որպեսզի նա ստիպված չլինի նման կարևոր մրցաշարից առաջ մասնակցելու այլ մրցաշարերի` դրամական միջոցներ հայթայթելու համար: Բացի դրանից անհրաժեշտ է համախմբել մեր բոլոր շախմատիստներին, իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրել նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների, նաև հոգեբանի: ՀՀ շախմատի ֆեդերացիան պետք է անհրաժեշտ հետևություններ անի: Նույն սխալների կրկնությունը նման բարձր մակարդակում խոսում է այլ բանի մասին: