Սիրիայի սահմանին մոտ թուրքական նահանգ Քաթայում սպանվել է ութ մարդ, դեռ 13-ն էլ վիրավորվել են: Ընդհարումը բռնկվել է շրջանի ղեկավարի թեկնածուի պաշտոնի շուրջ: Նահանգապետը հրամայել է ուղարկել լրացուցիչ ոստիկանական ուժեր ընդհարման վայր: Գրում է Interfax.ru-ն:
Փորձագետները համարում են, որ Թուրքիայում տեղի ունեցող Տեղական ինքնակառավարման ընտրությունները նախագահական ընտրությունների փորձարկումն են:
Ընտրություններին իրենց ձայնը տալիս են 52 միլիոն Թուրքիայի քաղաքացի: