ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 20.00-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն:
Փակ են Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի են:
Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում :
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն