Քաղաքապետարանը կոչ է արել աջակցել կոմունալ ծառայությանը
Սյունիքի մարզում ձյան տեսքով առատ տեղումները դեռ շարունակվում են: Մարզի տարբեր համայնքներ տանող որոշ ճանապարհահատվածներ ձյան տեղումների պատճառով դժվարանցանելի են դարձել, իսկ ձնաբքի հետեւանքով Սյունիքի մարզի դարպասների մոտ՝ Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու «Զանգեր» կոչվող հատվածում, օրվա ընթացքում մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ:
Հաշվի առնելով, որ Կապանում սկսված ձյան առատ տեղումները հնարավոր է շարունակվեն նաեւ առաջիկա օրերին, Կապանի քաղաքապետարանը կոչ է արել քաղաքի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, համատիրություններին ու կազմակերպություններին աջակցել կոմունալ ծառայությանը` իրենց հարակից տարածքների ձյան մաքրման աշխատանքները սեփական ուժերով իրականացնելու համար, հարկ եղած դեպքում՝ կոմունալ ծառայությունը պատրաստակամություն է հայտնել նաեւ տեխնիկական աղ տրամադրել ցանկացողներին:
Ինչպես տեղեկացնում են Կապանի քաղաքապետարանից՝ անբարենպաստ եղանակի պատճառով վաղը՝ մարտի 31-ին, մարզկենտրոնի մանկապարտեզները, երաժշտական, արվեստի եւ սպորտդպրոցները չեն գործելու, իսկ առաջիկա օրերի համար լրացուցիչ տեղեկություն կտրվի:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ