Անակնալ տեղացած ձյունը անակնկալի չբերեց : Վաղ առավոտից Կենտրոն վարչական շրջանում նույնպես ընթանում են ձնահեռացման լայնածավալ աշխատանքներ: Աննախադեպ ձյան հետեւանքների վերացման ընթացքին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հետևում է անձամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Վարչական շրջանի ղեկավարը աշխատանքների պատասխանատուների հետ շրջել է կենտրոնական և երկրորդական փողոցներում,հետևել մայթերի և երթևեկելի հատվածներում ձնազերծման աշխատանքների հավուր պատշաճին ընթացքին, հանձնարարել է առանձնահատուկ ուշադիր լինել բազմաբնակարանների շքամուտքերի հարակից տարածքների և աստիճանների մաքրման աշխատանքներում:
Աշխատանքները շարունակվում են մինչ այս պահը` չընդհատվող ռեժիմով: