ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 16.30-ի դրությամբ, կատարված մաքրման աշխատանքների արդյունքում
Թուխ Մանուկի (Քյարքի) լեռնանցքում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն