Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը սպառնացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության մասնակիցներին». Amerikayidzayn.com

Մարտ 30,2014 16:59

«Ամերիկայի ձայն».  Ռուսաստանը սպառնացել է որոշ պետություններին, որպեսզի վերջիններս չքվեարկեն Ղրիմում հանրաքվեի անցկացումն անօրինական հայտարարելու շուրջ բանաձևի օգտին:

Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը տեղեկացրել են ՄԱԿ-ի դիվանագետները՝ իրենց անվան գաղտնիությունը պահպանելու պայմանով: Դիվանագետների համաձայն, Ռուսաստանի կողմից ճնշումների ենթարկվել են Մոլդովան, Ղրղըզստանն ու Տաջիկստանը, ինչպես նաև Աֆրիկայի մի շարք պետություններ: ՄԱԿ-ի դիվանագետները տեղեկացրել են, որ Ռուսաստանը որևէ հստակ սպառնալիքներ չի հնչեցրել, սակայն պարզ էր, որ քվեարկության ընթացքում Ռուսաստանի դիրքորոշմանը դեմ քվեարկելու դեպքում վերջինս պատրաստ էր իր տարածքից վտարել աշխատանքային միգրանտներին, դադարեցնել բնական գազի առաքումը կամ առևտրային պատժամիջոցներ սահմանել:

Արձագանքելով Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության մասնակիցներին սպառնալու մասին տեղեկությունների՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչության աշխատողներից մեկն ասել է, թե «մենք երբեք չենք սպառնում որևէ մեկին: Մենք պարզապես բացատրում ենք իրավիճակը»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրն էր հավանության արժանացրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերահաստատող և Ղրիմում անցկացված՝ Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցման պատճառը դարձած հանրաքվեն անօրինական ճանաչող բանաձևը:

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31