Լրահոս
Օրվա լրահոսը

Ջարդված ծառեր ու չքերված ձյուն ճանապարհներին

Մարտ 30,2014 16:48

Առատ, թաց ձյունը երթեւեկությունը վտանգավոր է դարձրել

dzyun......dzyun..Մարտի 30-ի առավոտյան Նոյեմբերյանի ավտոկայարանում, տեղացող առատ ձյան ներքո Ոսկեվան գյուղից եկած պատանին մեկ կապը 300 դրամով սինդրիկ էր վաճառում: Նոյեմբերյան-Երեւան երթուղային միկրոավտոբուսը   ճանապարհի վտանգավորության եւ ուղեւորների սակավության պատճառով առավոտյան երթուղի դուրս չեկավ: Նոյեմբերյանի «Լեւոն-երկրորդ»  ՍՊԸ-ի եւ Իջեւանի ճանապարհաշինական ընկերության  գրեյդերները  ճանապարհից քերում էին ձյունը, բանվորները բեռնատարներից աղ էին շաղ տալիս: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Արծրունի Ղալումյանն ասաց, որ իրենց ընկերության տեխնիկան աշխատում է Ոսկեպար-Կիրանց, լեռնային տեղանքով  ձգվող շրջանցիկ ուղին, Բերդի տարածաշրջան տանող ճանապարհը, Իջեւան-Դիլիջան հատվածը ձյան շերտից մաքրելու, ճանապարհները երթեւեկության համար բաց պահելու համար:

Իջեւան-Դիլիջան ճանապարհին թաց ձյունը  ճանապարհը դարձրել է շատ սահուն: Այդ հատվածում ձյան ծանրության տակ ծառեր ու ծառերի ճյուղեր էին կոտրվել: «Աղթամար» ռեստորանի հարեւանությամբ, Սեւան-Երեւան մայրուղու աջ հատվածը կեսօրվա դրությամբ ձյունից չէր մաքրվել, որի պատճառով մեքենաների հատակը դիպչում էր ձյան հաստ շերտին,  խանգարում մեքենաների շարժին, մի քանի մեքենաների պլաստմասե դետալներ կոտրված ընկած էին ճանապարհին:

Սեւանի մայրուղում պետավտոտեսուչներն  իրենց մեքենայից ճոպան հանելով` օգնում էին ճանապարհի եզրի  ձյան մեջ  խրված մեքենային ճանապարհ դուրս գալու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31