Այսպիսի տեսակետ է արտահայտել բրիտանական «Bleacher Report» կայքը:
Վերլուծելով ամառային պատուհանում Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերային քաղաքականությունը, կայքը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումը գնահատել է ամենից ավելի չհաջողվածը:
«Հենրիխ Մխիթարյանը ձեռք է բերվել «Բորուսիայի» համար ռեկորդային գումարով: Նա պետք է փոխարիներ Մարիո Գետցեին: Սակայն Մխիթարյանը չի կարողացել արդարացնել հույսերը: Եթե նայենք վիճակագրությանը, կարելի է նշել, որ նա վատ մրցաշրջան չի անցկացնում. 35 պաշտոնական հանդիպումներում՝ 9 գոլ եւ 9 գոլային փոխանցում: Սակայն շատ չեն հանդիպումները, որոնցում Մխիթարյանն իր արդյունավետ գործողություններով փոխել է խաղի ընթացքը: Համաձայն վիճակագրության, հայ կիսապաշտպանը 2 գոլ խփել է «Արսենալի» եւ «Զենիթի» հետ արտագնա խաղերում, Բունդեսլիգայում 15-ից 11 գոլերը, որ խփվել են անմիջականորեն նրա կատարմամբ կամ գոլային փոխանցումներով, գրանցվել են խաղերում, որոնցում «Բորուսիան» հաղթել է երեք եւ ավելի գնդակի առավելությամբ: Ավելի բարդ խաղերում, ինչպես օրինակ, «Բավարիայի» ու «Բայերի» հետ, Մխիթարյանը չի կարողացել օգնել «Բորուսիային» արդյունքի հասնել: Նույնիսկ «Շալկեի» հետ խաղում նրա երկու գոլային փոխանցումները չեն արդարացնում Մխիթարյանի ոչ այնքան վառ խաղը: Հաշվի առնելով տրանսֆերային արժեքը՝ Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումն ամենաանհաջողն է «Բորուսիայի» երեք ձեռքբերումների մեջ», – գրում է կայքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ newsroyal.com-ի