«168 ժամ». ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը վստահում է ՀՀ կառավարությանը, ուստի դեմ է քվեարկելու ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությանը, որը խորհրդարան կներկայացվի ապրիլի 28-ի քառօրյա նիստում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հովսեփյանը: Մեր ճշտող հարցին՝ լա՞վ է աշխատում ՀՀ կառավարությունը, դրա համար եք վստահում, ՀՀԿ-ական պատգամավորը հարցով պատասխանեց. «Բայց ի՞նչն է վատ աշխատում…»:
Դիտարկմանը, թե մարդիկ դժգոհ են, Ռ. Հովսեփյանը զարմացավ. «Բայց ժողովուրդը ե՞րբ է իշխանություններից գոհ եղել, որ հիմա էլ գոհ լինի… Մի խոսքով՝ ես վստահում եմ»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: