ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն, ուժեղ քամի, առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն:
Փակ են Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի, Վանաձոր – Ալավերդի ( 59-րդ կմ-ում՝ փլվածքի պատճառով), Բերդ – Ճամբարակ, Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածները և Թուխ Մանուկի (Քյարքի) ու Վարդենյաց լեռնանցքները:
Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է:
Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում է մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն